Այս աշխատանքի հետ կապված հայտարարությունը երկար չսպասեց արձագանքների։ Գործազուրկներին վրդովել էր ոչ միայն անամոթ բովանդակությունը, այլև աշխատավարձը՝ 20 ֆունտ ստերլինգ մեկ ժամի համար։ Բրիտանացիներն ապշած էին, երբ կառավարական Universal Jobmatch կայքում հայտնաբերեցին հայտարարություն, ուր պահանջվում էր «մերկ մաքրուհի»։ Բողոքներից հետո հայտարարությունը միանգամից ջնջվեց, սակայն օգտատերերը հասցրել էին ֆիքսել պատկերը և մեկնաբանություններ տարածել։ Հայտարարության մեջ նշվում էր, որ աշխատանքի համար վճարվում է 25-50 ֆունտ ստերլինգ, և այդուհանդերձ, մաքրությունը պետք է արվի ներքնազգեստով կամ անգամ առանց դրա։ Նաև աշխատակցուհիները պետք է պատրաստ լինեին գտնվել մերկ կամ կիսամերկ վիճակում այլ մարդկանց ներկայությամբ։ Բազմաթիվ բողոքները Universal Jobmatch կայքին ստիպեցին անմիջապես ջնջել հայտարարությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել