Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի ինքնաթիռը ժամեր առաջ վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Օդանավակայանի նախագահական մասնաշենքում Թանկյանին դիմավորելու էին եկել «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ քաղաքացիներ ու տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Օդանավից իջնելուց անմիջապես հետո Թանկյանը զրուցել է լրագրողների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին: Դիմավորման ուշագրավ դրվագները ներկայացնում ենք BlogNews.am-ի ֆոտոշարքում:

- Համերգ նախատեսված չէ՞:

- Դժբախտաբար, ոչ: Չգիտեմ՝ համերգի վերաբերյալ բամբասանքը որտեղից է եկել, բայց...

- Անգամ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա՞, նշելու առիթ չկա՞:

- Եթե կարող է կիթառ նվագել, այն ժամանակ կմտածենք (կատակում է):

- Ինչո՞ւ ժողովուրդը ոտքի ելավ: Անընդհատ խոսվում էր հուսահատության մասին, եւ հանկարծ այդպիսի ալիք: Ի՞նչ կատարվեց:

- Քանի որ ժամանակը եկել էր: Երբ ժամանակը գալիս է, ժողովուրդը ոտքի է կանգնում, ոչ մի բան չի կարող կասեցնել:

IMG_5791 copyIMG_5795 copyIMG_5797 copy

- Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք, երբ հետեւում էիք իրադարձություններին:

- Չէինք քնում, 2 շաբաթ է՝ չենք քնել, բոլոր սփյուռքահայերը, հավատացեք, հոգով-սրտով ամեն մարդ ձեզ հետ էր:

- Ձեզ եղե՞լ են կոչեր՝ հեռու մնալ, չգալ Հայաստան:

- Ոչ, երբեք:

- Լա՞վ եք զգում, հաղթահարե՞լ եք վիրուսը, որի մասին ասում էիք:

- Շնորհակալություն: Իր նման հազում եմ (ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանին): Օդանավում ճնշում կար ձայնիս վրա, մի քիչ հիվանդ եմ, բայց այստեղ ենք ու թթի օղիով կվերջացնենք:

- Սպասելի՞ էր շարժման հաղթանակը:

- Այո: Երազանք էր, որ իրականացավ ձեզ հետ, եւ շատ ուրախ եմ ձեզ հետ լինելու համար:

IMG_5800 copyIMG_5820 copyIMG_5835 copy

- Նիկոլ Փաշինյանը հուսադրո՞ղ թեկնածու է:

- Շատ մեծ հույսեր ունենք Նիկոլի հետ: Ժողովրդի թեկնածու է: Միշտ աչքներս Նիկոլի վրա պետք է պահենք, որ վստահ լինենք, որ չի հուսահատեցնի: Նա արդեն ժողովրդից է ծնված, նրա ակտիվիզմը, պայքարելու սերը:

- Ինչպե՞ս կնկարագրեք իրավիճակը Հայաստանում:

- Ես հիասքանչ տրամադրություն ունեմ, ոգեւորված եմ, շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ: Շատ երջանիկ եմ, որ ձեզ հետ եմ: Շատ էի ցանկանում գալ, վերջապես ինձ բավականաչափ լավ էի զգում, որ կարողանայի գալ: Շատ ոգեւորված եմ, որ այստեղ եմ ու կարող եմ կիսել սա աշխրահի հետ:

- Ի՞նչ ասացիք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջին պահին, երբ իջաք:

- Համբուրեցի (ծիծաղում է):

Հարցուպատասխանից հետո Սերժ Թանկյանն ու Նիկոլ Փաշինյանը շտապեցին Հանրապետության հրապարակ: Նրանք  պլանավորվածից մոտ մեկ ժամ ուշացումով հասան այնտեղ, քանի որ ճանապարհի մեծ մասը ստիպված եղան անցնել ոտքով. մարդիկ ուղղակի փակել էին օդանավակայանից քաղաքի կենտրոն տանող ճանապարհը:

IMG_5855 copyIMG_5859 copyIMG_5872 copyIMG_5867 copyIMG_5869 copyIMG_5870 copyIMG_5875 copyIMG_5876 copyIMG_5884 copyIMG_5885 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել