Tert.am-ը գրում է.

21:57

Սերժ Թանկյանը Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ Հանրապետության հրապարակ հասավ պլանավորվածից մոտ մեկ ժամ ուշ: Ճանապարհի մեծ մասը նրանք ստիպված եղան անցնել ոտքով. մարդիկ ուղղակի փակել էին օդանավակայանից քաղաքի կենտրոն տանող ճանապարհը: 

«Կներեք, որ ֆիզիկապես ուշացա այս գեղեցիկ հեղափոխությունից, բայց հավատացե՛ք, որ հոգով միշտ ձեզ հետ էի. ոչ միայն ես, այլև ամբողջ սփյուռքահայությունը»,- այսպես սկսեց Հանրապետության հրապարակում իր ելույթը աշխարհահռչակ ռոք-երգիչը: 

Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, որը խաղաղ ցույցերով կարողացավ ստեղծել հայ ազգի բաղձալի հայրենիքը: 

«Հիմա արդեն ամբողջ աշխարհը ձեզ է նայում՝ իբրև դրական օրինակի. երգով, պարով ու ժպիտով հասաք ձեր նպատակին»,- ասաց նա և հավելեց, որ աշխարհը տարիներ շարունակ հայերին ճանաչել է Ցեղասպանությամբ, երկրաշարժով ու պատերազմով, բայց այժմ այս շարժմամբ հայերը բարձրացրին մեր երկրի վարկանիշը:

-----------------------------------

Հայաստան ժամանեց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Օդանավակայանում նրան դիմավորեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 

Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Սերժ Թանկյանի այցի մասին և նշել, որ օդանավակայանից նրանք գնալու են Հանրապետության հրապարակ, որտեղ ելույթներ են ունենալու: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել