Armtimes.com-ը գրում է.

2017-2018 ուսումնական տարին մոտենում է ավարտին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը սահմանել է, թե ինչ ժամանակացույցով պետք է անցկացվեն սովորողերի գիտելիքների ստուգումը, ավարտական եւ պետական ավարտական քննությունները:

12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետեւյալ օրերին.

«հայոց լեզու եւ գրականություն» (գրավոր) - հունիսի 6-ին,

մաթեմատիկա (գրավոր) - հունիսի 13-ին,

հայոց պատմություն (գրավոր) - հունիսի 20-ին,

ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) – ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք) 

9-րդ դասարանի ավարտական քննությունները նախատեսվում են հետեւյալ հաջորդականությամբ.

հայոց լեզու եւ հայ գրականություն (գրավոր) - հունիսի 4-ին,

գրականություն (բանավոր) - հունիսի 7-ին,

մաթեմատիկա (գրավոր) - հունիսի 11-ին,

օտար լեզու (բանավոր) - հունիսի 14-ին,

բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) (գրավոր) – հունիսի 18-ին,

հայոց պատմություն (բանավոր) – հունիսի 21-ին,

ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) – քննաշրջանի ընթացքում

4-րդ դասարացիների գիտելիքները կստուգվեն երկու առարկայից.

մայրենի (գրավոր) – հունիսի 2-ին,

մաթեմատիկա (գրավոր) – հունիսի 5-ին:

Հ.Գ. Նկատենք, որ նախորդ տարի 9-րդ դասարանի ավատին քննություն էր նախատեսված նաեւ ռուս գրականություն առարկայից (բանավոր): Այդպիսի քննություն սովորողները այս տարի չեն հանձնելու: Դրա փոխարեն ֆիզկուլտուրայից նորմատիվների հանձնում է պահանջվելու նաեւ 9-րդ դասարանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել