Բաղադրիչներ

  • կարագ - 200 գ
  • ձու - 2 հատ
  • շաքարավազ - 100 գ

Պատրաստման եղանակը

Ոչ մեծ տարայի մեջ հարում ենք ձուն, ապա կամաց-կամաց ավելացնում շաքարավազը։
կրեմ-գլյասե-3
Հարելուց հետո ձվային զանգվածով լի տարան դնում ենք ջրով լի տարայի մեջ, տաքացնում ու շարունակում ենք հարել։ Երբ զանգվածը մոտ երկու անգամ շատանում է, հանում ենք կրակի վրայից ու շարունակում հարել։ Ստացվում է թեթև ու պինդ կրեմ։
կրեմ-գլյասե-4
Առանձին տարայի մեջ հալեցնում ենք կարագը, ապա սառեցնում ու հարում։ Կամաց-կամաց ավելացնում ենք ձվային զանգվածին՝ շարունակելով հարել։
կրեմ-գլյասե-5
Ստացվում է սպիտակ, համեղ կրեմ, որը կարելի է օգտագործել նաև տորթեր ձևավորելիս։
կրեմ-գլյասե-6
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել