Դեռևս մի քանի տարի առաջ թմբլիկ կանայք բարդույթավորվում էին ընդգծող զգեստներ կրելուց: Բայց բոդիպոզիտիվի գաղափարը կոտրեց այդ կարծրատիպը, և ավելորդ քաշ ունեցող կանայք հիմա ապրում են հանգիստ ու վայելում իրենց կյանքը: Այս մտքերը ստիպում են նրանց հպարտանալ իրենց ունեցած արտաքինով:

1․ Ամբողջ պատմության ընթացքում թմբլիկ կանայք գեղեցկության խորհրդանիշ էին համարվում և գնահատվում տղամարդկանց կողմից ավելի, քան նիհարները:

2. Ձեզ վրա բռնվելու տեղ կա: Տղամարդիկ դա գնահատում են:

3. Դուք ոճի հարցում բավականին տեղ ունեք երևակայելու: Դարձեք երեկույթի թագուհին ձեր երևակայության շնորհիվ:

4. Դուք ինքնավստահ եք։ Ողջունելի է, երբ կնոջը չեն մտահոգում դիետաներն ու ավելորդ քաշը: Դուք ընդունել և սիրել եք ձեզ:
5. Դուք յուրահատուկ եք: Բոլոր մոդելները նման են իրար, իսկ դուք կարողանում եք զգալ, որ ինքնատիպ եք և յուրովի գայթակղիչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել