Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններին ընդդիմության կողմից որպես նախագհի թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեն հավակնում է դառնալ Թուրքիայի գործող նախագահ, նախագահական ընտրություններում առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենահզոր մրցակիցը: 
Մուհարրեմ Ինջեն փորձ է անում սիրաշահել քրդերին, նա այսօր հրապարակավ դիմել է Էրդողանին , ասելով, որ բաց թողնի քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատկան» կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին: Նա ասել է, որ Դեմիրթաշն իրավունք ունի առաջադրվելու և մասնակցելու այդ ընտրություններին և Էրդողանին կոչ է արել իրեն չպահել «ցեղի առաջնորդի պես» , այլ որպես երկրի ղեկավարի պես պահել :
Մուհարրեմ Ինջեն և իր կուսակցությունը շատ լավ գիտակցում են, որ Էրդողանը երբեք ազատ չի արձակի Դեմիրթաշին, սակայն նրանք այս հայտարարությունը անում են, որպեսզի սիրաշահեն քրդերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել