Անհրաժեշտ է

Բազուկ՝ 2 հատ

Գլուխ սոխ՝ 1հատ

Կարտոֆիլ՝ 2 հատ

Գազար՝ 2 հատ

Հավի կրծքամիս՝ 200 գ

Ձու՝ 2 հատ

Ընկույզ

Սխտոր-1-2 պճեղ

Մայոնեզ

Աղ

Սև պղպեղ

Պատրաստումը

Բանջարեղենը և ձվերը խաշել, մաքրել, անցկացնել քերիչով և լցնել առանձին ամանների մեջ: Մայոնեզին խառնել ճզմած սխտորը: Խաշած հավի կրծքամիսը խորանարդաձև կտրտել: Գլուխ սոխը մաքրել, մանր կտրտել և տապակել բուսայուղով:

Վերցնել այն ափսեն, որով պետք է մատուցվի աղցանը, մեջտեղում բաժակ դնել: Աղցանի շերտերը շարել բաժակի շուրջ, որպեսզի ապարանջանի ձև ստանա:

1-ին շերտ՝ կարտոֆիլ, աղ, պղպեղ, մայոնեզ

2-րդ շերտ՝ բազուկի կեսը, աղ, պղպեղ, մայոնեզ

3-րդ շերտ՝ գազար, աղ, պղպեղ, մայոնեզ

4-րդ շերտ՝ քերած ընկույզ

5-րդ շերտ՝ հավի մսի կեսը, աղ, պղպեղ, մայոնեզ

6-րդ շերտ՝ տապակած սոխ

7-րդ շերտ՝ ձու, աղ, պղպեղ, մայոնեզ

8-րդ շերտ՝ հավի մսի մնացած մասը, աղ, պղպեղ մայոնեզ

9-րդ շերտ՝ բազուկի մնացած մասը, աղ, պղպեղ, մայոնեզ

Շերտերը դասավորելուց հետո հանել բաժակը և աղցանի վրա մայոնեզ քսել: Մաքրել նուռը և հատիկները լցնել աղցանի վրա: Աղցանով ափսեն դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և մի քանի ժամ պահել սառնարանում:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել