Դեռ վաղուց մարդիկ ի վիճակի են եղել գտնելու անմարդաբնակ վայրեր: Ինչևէ, երկրի վրա դեռ մնացել է մի կղզի, որտեղ տեղի բնակիչները ոչ մեկի թույլ չեն տալիս մուտք գործել:

Հյուսիսային Սենթինել կղզին Անդամանի կղզիներից մեկն է, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում: Այնտեղ օտարների մուտքն արգելված է, քանի որ տեղացիները շատ վայրենի են: Նրանք ագրեսիվ են տրամադրված մնացած մարդկանց հանդեպ: 

Ինչևէ, այս վայրն այցելելը ոչ միայն կարող է վտանգավոր լինել, այլ նաև շատ հետաքրքիր: 

Նրանք այնքան հետամնաց են, որ նույնիսկ իմունիտետ չունեն մոդեռն տեխնոլոգիաների նկատմամբ: Նորամուծությունները կարող են շատ վատ ազդել նրանց վրա: 

Հնդկաստանի կառավարությանը հաջողվեց լեզու գտնել նրանց հետ: Առաջին և ոչ այնքան հաջողված հանդիպումը տեղի ունեցավ 1991թ. գիտնական Պանդիտի կողմից, ով ժամանեց կղզի՝ իր հետ բերելով կոկոս և այլ նվերներ՝ հույս ունենալով, որ այն մի փոքր կշահի տեղացիների սիրտը: Առաջին հանդիպումը կայացավ խաղաղ պայմաններում, և ոչ մի ողբերգություն տեղի չունեցավ: 

Սակայն այս արշավից հետո կառավարությունը որոշեց կանգնեցնել կղզում որոնողական և հետազոտական աշխատանքները: Նրանք այս ամենը եզրափակում են նրանով, որ ցեղն առողջ է և կարողանում է բարգավաճել առանց որևէ նորագույն ինտերվենցիաների: 

Դժվար է ասել՝ արդյոք հետագայում նորից փորձ կարվի՞ նրանց հետ շփում հաստատելու, սակայն, ինչպես երևում է, նրանք առանց միջամտության էլ են կարողանում ապրել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել