Սա թեստ է սիրո մասին։ Ինչպե՞ս ենք մենք փնտրում ու գտնում մեր կյանքի ուղեկցին։ Ինչպե՞ս ենք մեզ պահում նրա կողքին։

Ո՞ւմ տեսաք առաջինը՝ շա՞նը, թե՞ կատվին։

Շուն

Հարաբերություններում ամենից շատ գնահատում եք հավատարմությունն ու քնքշանքը։ Չնայած այն հանգամանքին, որ կյանքում բախվել եք դավաճանության, դուք չեք դադարում հավատալ անկեղծ սիրուն և ճիշտ էլ անում եք։ Դուք գիտեք, որ զգացմունքներն ինքնըստինքյան չեն ծնվում, դրա համար ջանքեր են պետք, միայն թե մի արագացրեք դեպքերը։ Ամեն բան գալիս է հերթով։

Կատու

Դուք այնպիսի մարդ եք, ով սիրո մեջ հարմարավետություն ու հոգատարություն է փնտրում։ Ձեզ պետք է մարդու հետ լավ լինի թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, որպեսզի կարողանաք նրան անվանել մտերիմ, սիրելի, հարազատ։ Ձեզ մոտ չեք թողնում ամեն պատահածի, այլ ուշադիր ուսումնասիրում եք մարդուն, որպեսզի կարողանաք վստահել նրան։ Միակ խորհուրդը, որ ձեզ կարելի է տալ, այն է, որ պետք չէ լինել այդքան պահանջկոտ, հիշեք, որ մենք բոլորս ունենք մեր թերությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել