Ընտրեք սրտերից մեկն ու իմացեք՝ անցյալ կյանքի որ սխալներն են կապված ներկա անձնական կյանքի հետ։

№1. Մարդկանց վստահելը

Անցյալ կյանքում ձեզ հաճախ խաբել են ու օգտագործել։ Մարդիկ օգտվել են ձեր բարությունից ու վերջում ձեզ թողել գրեթե ոչնչով։ Այդ պատճառով կյանքում ձեզ համար դժվար է վստահել մարդկանց ու մտածել, թե նրանք ազնիվ են։

Հնարավոր է՝ դրա պատճառով հարաբերություններում ունենում եք կասկածներ, ձեզ տանջում է այն հարցը, թե ինչ մոտիվներ ունեն մարդիկ։ Չնայած խելամիտ է շրջապատում ամեն պատահածի չվստահելը, բայց անցնելով սահմանը՝ մեկուսանում եք նրանցից։

№2. Սահմաններ

Դուք երբևէ նկատե՞լ եք, որ մարդիկ կարծես անցնում են սահմաններն ու վերցնում ավելի շատ, քան պետք է վերցնեին։ Հարաբերություններում ձեր խնդիրներից մեկն այն է, որ դուք պետք է սովորեք հավատարիմ մնալ ձեր համոզմունքներին, սովորեք ասել «ոչ»։ Անցյալ կյանքում դուք բոլորին «այո» եք ասել ու կորցրել ձեր անհատականությունը, որովհետև ուզել եք տեղավորվել բոլոր շրջանակների մեջ։ Կարևոր է հասկանալ, որ ամեն մեկը չէ, որ կսիրի ձեզ այն բանից հետո, երբ սահմաններ գծեք, բայց դա անելը կարևոր է, հակառակ դեպքում կփորձեք գոհացնել բոլորին՝ զոհելով ձեր բարեկեցությունը։

№3. Կորստի վախ

Այս կյանքում դուք պայքարում եք նեգատիվ մարդկանց ու իրավիճակների հետ կապերը կրճատելու համար։ Այդ պայքարը գալիս է անցյալ կյանքից, երբ մարդիկ ձեր կյանքից հեռացել են առանց զգուշացնելու՝ մահ, հիվանդություն, պատերազմ և այլն։ Անցյալ կյանքում դուք եղել եք միայնակ, որովհետև այն մարդիկ, ում հետ մտերիմ եք եղել, չափից շուտ են հեռացել ձեզնից, բայց ոչ իրենց ցանկությամբ։ Այս կյանքում չեք ունենա առողջ, սիրով լի և հավասարակշռված հարաբերությունների պակաս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել