«Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հարազատ եղբայրը՝ Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը,  պարզվում է՝ հայտնվել է մարզպետ եղբոր լարած թակարդում: Նա շա­բաթներ առաջ պարտադրել է իր դպ­րոցի տնօրեն Գեղեցիկ Աղաբեկյանին ազատման դիմում գրել, քանի որ ար­դեն նախկին տնօրենը գյուղապետի ծանոթին աշխատանքի է ընդունել՝ ամուսնու հաստատած կարգուկանոնի համաձայն՝ մաղարիչով: Բանն այն է, որ Աղաբեկյանն Արարատի մարզպե­տարանի կրթության վարչության պետ Խաժակ Աղաբեկյանի կինն է, որն իր  ձեռքն է վերցրել մարզի կրթական հա­ստատություններում կադրային քաղաքականությունը և, ըստ լուրերի, նույ­նիսկ դպրոցներում հավաքարարներ չի ընդունում հենց այնպես: 

Ըստ տեղե­կությունների՝ հենց նա է կնոջը հորդո­րել չգնալ սակարկումների և գյուղա­պետի ծանոթին ընդունել սահմանված գնի՝ 3 հազար դոլարի դիմաց:

Խաժակ Աղաբեկյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի աջ ձեռքն է համարվում, վերջինիս՝ բնապահպանության նախա­րար եղած ժամանակ Աղաբեկյանն աշխատակազմի ղեկավարն էր, նախկի­նում նա նույնպես Ավշարի դպրոցի տնօրենի պաշտոնն է զբաղեցրել: Մեզ հաջողվեց կապ հաստատել Գեղեցիկ Աղաբեկյանի հետ, ով հաստատեց, որ ապրիլի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ առողջական խնդիրների պատճառով: «Սրտի հետ կապված խն­դիրներ ունեմ»,- ասաց նախկին տնօրե­նը, բնականաբար հերքելով, որ գյուղա­պետի պարտադրանքով է դիմում գրել և, ընդհանրապես, որ փորձել է փո­ղով ուսուցիչ ընդունել աշխատանքի: Գյուղապետ Սուրիկ Գրիգորյանի հետ խոսել չհաջողվեց»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել