Արդյոք կգտնվի՞ մեկը, ով չի սիրում կարտոֆիլը մսով: Ահա ձեզ ենք ներկայացնում մի շատ համեղ համադրություն՝ ախորժելի տեսքով:

Ֆարշի համար կարող եք օգտագործել ցանկացած միս:

Բաղադրիչները

  • Կարտոֆիլ՝ 15 հատ
  • Ֆարշ՝ 250 գրամ
  • Սոխ՝ 1 հատ
  • Տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
  • Թթվասեր՝ 50 գրամ
  • Սերուցքային կարագ՝ 50 գրամ

Պատրաստումը

Կարտոֆիլի կեղևը մաքրեք և մեջտեղից կտրեք: Դրեք ջրով կաթսայի մեջ թող կիսաեփ եփվի: Մսի ֆարշին ավելացրեք մանրացված սոխը, աղը, սև պղպեղը: Կարտոֆիլի մեջ փոսիկ բացեք և լցրեք ֆարշը: Առանջին ափսեի մեջ միասին խառնած թթվասերը, հալեցրած կարագը, տոմատի մածուկը բացեք ջրով և լցրեք վրան: Այն կարող եք պատրաստել մեկ ամբողջական կարտոֆիլով՝ ներսից զգուշորեն անցք բացելով:

Եփեք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ:

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել