«Հայաստանում ուղևորափոխադրումների քանակը այս տարվա առաջին եռամսյակում նվազել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Այսպես՝ հունվար-մարտ ամիսներին ուղևորափոխադրումները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 3.9 տոկոսով: Անկումն արձանագրվել է ավտոմոբիլային ուղևորափոխադրումների ոլորտում՝ 5.3 տոկոսով, տաքսիների ուղևորափոխադրումները նվազել են 6.4 տոկոսով: Ինչպես հայտնի է՝ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: Չէ՞ որ պաշտոնական տվյալներով՝ ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունն իր ազդեցությունն է ունեցել ուղևորափոխադրումների ծավալների վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: