«Հայաստանում առաջիկայում սահմանադրական ճգնաժամ է սպասվում: Սա այն բանից հետո, Երբ ԱԺ-ն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, բայց ամեն գնով փորձի ձախողել Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Ըստ այդմ, Հայաստանում կստեղծվի երկիշխանություն, որտեղ ԱԺ-ի և կառավարության միջև սկիզբ կառնի լուրջ հակամարտություն, կոշտ դիմադրություն: Եվ հատկապես օրենսդիր իշխանությունը վայրկյան անգամ չի վարանի տարատեսակ խոչընդոտներ հարուցելու գործադիրի ճանապարհին՝ ձախողելու վերջինիս ծրագրերը:
Գործադիր իշխանությունը կգլխավորի Ն. Փաշինյանը, որին ՀՀԿ խորհրդարանական մեծամասնությունը «հոգու խորքում» դեմ է: Փաշինյանին հեշտությամբ կհաջողվի ձևավորել իր ժամանակավոր կառավարությունը, քանի որ նախարարներին նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
Թերթի ձևակերպմամբ՝ ՀՀԿ-ն հանգիստ կկարողանա խորհրդարանում մերժել ցանկացած օրինագիծ, ավելին՝ կկարողանա օրենսդրական այնպիսի բազա ստեղծել, որով կնվազեցվեն կամ կկրճատվեն վարչապետի լիազորությունները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: