operativ.am-ը գրում է

Փոփ երաժշտության թագավոր Էլվիս Փրեսլիի երկրպագուները վստահ են‚ որ իրենց կուռքը չի մահացել 1977 թվականին: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն՝ հղում տալով «The Sun»-ին:

Երկրպագուների կարծիքով՝ թագավորը թաքնվում է Արքանզասի կենտրոնական հատվածի փոքր քաղաքներից մեկում Ռոբերտ Ջոյսի դիմակի տակ՝ եկեղեցու սպասավորի:

Շատերը վկայակոչում են‚ որ հոգևորականի երգելու ձևը շատ նման է Էլվիսի ձևերին: Բացի այդ‚ որոշ մարդիկ վկայակոչում են իրենց հարազատներին‚ ովքեր տեսել են Էլվիսին կենդանի և հավաստիացնում են‚ որ Ջոյսը հենց նա է: 

Սակայն ինքը՝ Ջոյսը‚ հայտնել է‚ որ իրեն հաճելի է Էլվիսի հետ համեմատությունը‚ սակայն նա հայտնի երաժիշտը չէ‚ իսկ իր ձայնն Աստծու կամքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել