Հաղորդվում է, որ ավստրալիական կենգուրուները սկսել են ավելի հաճախ հարձակվել մարդկանց վրա: Դրա պատճառն այն է, որ պարկավոր կենդանու հետ սելֆիի սիրահարները սկսել են նրանց տարատեսակ վտանգավոր սնունդ տալ, ինչից կենգուրուները ագրեսիվ են դառնում: Սիդնեյի մոտակայքում գտնվող հանրաճանաչ բուսաբանական այգու զբոսաշրջիկները սկսել են կենգուրուներին գազար, խնձոր, բանան և նույնիսկ ֆասթ-ֆուդ հյուրասիրել:

Սրանց մեջ շաքարի մեծ տոկոսի պարունակության պատճառով կենդանիներն ագրեսիվ են դարձել և ավելի հաճախ են սկսել հարձակվել զբոսաշրջիկների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել