ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Աղվան Վարդանյանը հեռացվել է կուսակցության շարքերից։

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ, քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից»,- ասված է ՀՅԴ գերագույն մարմնի հաղորդագրության տեքստում։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը չէր ենթարկվել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու խմբակցության որոշմանը։

ԱԺ ամբիոնից նա հայտարարել էր, որ դեմ չի գնալու իր սկզբունքներին և պատգամավորական մանդատը վայր դնելու պատրաստակամություն էր հայտնել։

Ավելի ուշ ՀՅԴ ԳՄ պահանջով Աղվան Վարդանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել