Կույս։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են անմեղ հրեշտակ ձևանալ, բայց իրականում վտանգավոր են։ Խստությունն ու պրակտիկությունը կորցնելիս կարող են «հանցագործ» դառնալ։

Կշեռք։ Չարաճճի են, ուզում են՝ բոլորն իմանան այդ մասին։ Այն դեպքում, երբ Կույսերը փորձում են թաքցնել իրենց բնավորության մութ կողմերը, Կշեռքները բոլորին ասում են այդ մասին։ Խարդախությունների դիմելու համար բավարար է գրավչության, մանիպուլյացիայի, հրապուրիչ արտաքին տեսքի համադրությունը։

Երկվորյակներ։ Ստախոս են։ Պաշտում են խաբել ուրիշներին ի շահ իրենց։ Կարող են խաբել թե՛ ռոմանտիկ հարաբերություններում, թե՛ առօրյա կյանքում։

Աղեղնավոր։ Վտանգավոր են, քանի որ թքած ունեն ամեն բանի վրա։ Հազվադեպ են ուշադրություն դարձնում մյուսների զգացմունքներին։ Կենդանակերպի նշաններից առաջինն ինքնաթիռ կնստեն ու կուղևորվեն Թայլանդ, որտեղից նամակ կուղարկեն միայն այն բանից հետո, երբ մտերիմներրը կմտածեն, որ նրան առևանգել են այլմոլորակայինները։ Չնայած այսպիսի վարքը վնասում է հենց Աղեղնավորին, հարկավոր է զգույշ լինել, երբ որոշում եք ձեր սիրտը նվիրել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին։ Մեծ է հավանականությունը, որ նա մի օր կմեկնի հեռավոր ափեր և այլևս չի վերադառնա։

Ջրհոս։ Ջրհոսները պաշտում են չարաճճիություններ անել՝ ամբոխից տարբերվելու համար։ Նրանք կենդանակերպի նշանների շարքում ամենաազատն են, անկախը, խենթի համբավ են ձեռք բերել՝ ապրելով սեփական կանոններով և անելով այն, ինչ ուզում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել