««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում «Ծառուկյան» դաշինքը չի մաս­նակցի ժամանակավոր կառա­վարության ձևավորմանը: Թեև դաշինքը ամենասկզբից միացել է համաժողովրդական պայքա­րին և արդեն երկու անգամ է սատարում Փաշինյանին վար­չապետի պաշտոնում ընտրվելու հարցում, սակայն դաշինքը նպատակահարմար չի գտնում այս փուլում քաղաքական պա­տասխանատվություն ստանձ­նել ժամանակավոր կառավա­րության գործունեության հա­մար: Այսպիսով, «Ծառուկյան» դաշինքը կմնա ընդդիմություն և արտահերթ խորհրդարանա­կան ընտրություններին կմաս­նակցի որպես ընդդիմադիր ուժ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել