«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արտահերթ ընտրու­թյուններ կազմակերպելն այդքան էլ հեշտ գործ չէ՝ ժամանակի առու­մով: «Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և պահանջում է պատգամավորների 3/5-ի ձայնը, ինչը հնարավոր է կոնսենսուսի պայմաններում: Կկարողանա՞ն նման կոնսենսուս ապահովել, կարծում եմ՝ դժվար: Ապա այդ փոփոխություն­ները պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի և միջազգային այլ կառույցների փորձաքննու­թյունը: Դա ժամանակ պահանջող գործընթաց է, ըստ ամենայնի, կտևի մոտ 6 ամսից մինչև 1 տարի: Այսինքն՝ աշունն ամենամոտիկ ժամկետն է ընտրությունների, իսկ այդ ընթացքում շատ բան կփոխվի թե քաղաքական կյանքում, թե ժողովրդի վերաբերմունքում: Մնացածը կյանքը ցույց կտա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև աշուն պետք է կարողանա լուծել բազում խնդիրներ, այդ թվում և՝ ղարաբաղյան: Այս պահին նա մանյովրում է գեոքաղաքական կենտրոնների միջև, պետք է սպասել, թե աշնանն ինչ արդյունքներ կունենա նա»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել