ՀԱՀ–ում առյուծը հարձակվել է սաֆարի պարկի տիրոջ՝ Մայք Հոջայի վրա, երբ վերջինս ստուգելիս է եղել գիշատչի վանդակը,– հաղորդում է The Sun պարբերականը։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ տղամարդը, որը 2003 թվականին կնոջ հետ Մեծ Բրիտանիայից էր տեղափոխվել, ներկայումս հիվանդանոցում է գտնվում։ Հաղորդվում է, որ նա վզի և ծնոտի վնասվածքներ է ստացել։

Կատարվածի մանրամասները պարզվում են։ Ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ բրիտանացին վզի և ծնոտի վնասվածքներ է ստացել, սակայն առողջանում է։

Հաղորդվում է, որ հարձակումից հետո կենդանուն սպանել են։ Այգին դեռևս փակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել