Այսօր վաղ առավոտից ցուցարարները փորձում են փակել Երևանի Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկները։

Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում մի կին նստեց փողոցի մեջտեղում՝ փակելով ճանապարհը, ոստիկանները շրջապատեցին նրան, վիճաբանություն սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև։

Նկատենք, որ Մաշտոցի պողոտայի երկայնքով շատ ոստիկաններ կան և նրանք փորձում են անմիջապես բացել փակվող փողոցները։

Առավոտից ցուցարարները Փարաքարի հատվածում փակել են նաև օդանավակայան տանող ճանապարհը։ Ճանապարհի փակումը մի քանի քաղաքացիների դժգոհությունը հարուցեց։ Այստեղ ևս ոստիկանական ուժեր կան կուտակված, նրանք փորձում են իրավիճակը հանդարտեցնել և չեն միջամտում ցուցարարների գործողություններին։

Փակ է նաև Էջմիածնից Երևան եկող ճանապարհը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել