2017 թվականին մեծ աղմուկ էր բարձրացել իրենց կուսությունը վաճառած աղջիկների շուրջ։ Նման աղջիկներից մեկը 18-ամյա Ալեքսանդրա Կեֆրենն է, ով իր մարմինը վաճառքի էր դրել համացանցի աճուրդում և վաստակել 2,3 մլն եվրո։ Իսկ ահա մեծ աղմուկից հետո աղջիկը պատմում է, որ դա ուղղակի տվյալ կայքը՝ Cinderella Escorts-ը գովազդելու տարբերակ է եղել։ Նման պատմությունների քննարկումներից հետո կայքն ինքն է առաջարկել շատ աղջիկների զբաղվել օնլայն մարմնավաճառությամբ և ներկայացրել, թե որքան գումար կարող են նրանք աշխատել մեկ գիշերվա համար։ Իսկ ահա այն աղջիկները, որոնք արդեն իսկ մասնակցել էին այդ ամենին, պատմում են, որ իրենց վաստակած գումարի առավելագույն չափը եղել 50 եվրոն, և որ այդ ամենը խաբեություն է։ Ինչպես նաև խաբեություն ու PR է եղել կուսության վաճառքի դիմաց ստացած 2,3 մլն եվրոյի մասին տեղեկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել