Չինացի բժիշկները զգուշացնում են, որ ռետինե օղակները երեխաների համար խաղալիք չեն, ուշադի՛ր եղեք։ Վիրաբույժները 4-ամյա աղջնակին վիրահատում էին նրա օրգանիզմից նման օղակ հանելու նպատակով։ Երեխան օղակն անց էր կացրել ձեռքին և մոռացել այդ մասին։ Ծնողները ևս չէին նկատել և կես տարի անց, երբ երեխայի ձեռքը սկսեց ուռչել, նրանք չհասկացան, թե որն է խնդիրը։

Վիրաբույժներին հազիվ հաջողվեց հեռացնել ռետինե օղակը, որ սերտաճել էր աղջնակի մաշկին։ Բժիշկները զգուշացնում են, որ հատկապես այդ տարիքի երեխաներից պետք է հեռու պահել չափազանց վտանգավոր ռետինե օղակները, որոնք օրգանիզմում հայտնվելուց հետո որոշակի ժամանակի ընթացքում կարող են տարբեր բարդության վնասվածքներ առաջացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել