sputnikarmenia.am-ը գրում է

Ուկրաինական «Ձայնը» նախագծի հայ մասնակիցը` Սրբուհի Սարգսյանը, Instagram-ի իր էջում անդրադարձել է օրերս հեռուստանախագծի ութերորդ եթերաշրջանի եզրափակիչ համերգում տեղի ունեցած միջադեպին։ Նրա ելույթի ավարտին բեմում ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը:

Երգչուհին իր ելույթից դրվագ է հրապարակել Instagram-ում, որի տակ արված մակագրության մեջ պատահածը թյուրիմացություն է որակել։

«Մենք բոլորս մարդ ենք և երբեմն կարող ենք սխալվել: Ես լավ գիտեմ Ուկրաինայի «Ձայնի» թիմին և հավատում եմ նրանց ներողության անկեղծությանը: Իմ ելույթն իսկապես նվիրված էր ազատության և մարդու իրավունքների համար պայքարին, այնտեղ տեղ չկա սադրանքներին»,- գրել է երգչուհին:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել