«Արամ Սիմոնյանի ղեկավարած կառույցում բարոյահոգեբանական մթնոլորտն այդպես էլ չի առողջանում, նա շարունակում է իր վերահսկողության տակ պահել ցանկացած գործընթաց՝ ուսխորհուրդների ձևավորումից մինչև դեկանների ու ամբիոնի վարիչների ընտրություն: Երիտասարդ կադրերը շարունակում են տառապել պրոֆե­սորադասախոսական կազմի գրեթե զառամյալ, իրենց դարն ապրած, բարոյապես ու ֆիզիկապես մաշված բյուրոկրատների ձեռքը: Բուհական կրթության մասին օրենքն էլ են փոխում, որ դեկանների ու մյուս պաշտոնյաների երիտասար­դացման հարցը լուծեն, բայց էլի նույն «հնամաշ» ու ծերունական վի­ճակն է մայր բուհում: 70-80 տարե­կան դեկաններն ամեն գնով ուզում են մինչև կյանքի վերջը կառչած մնալ իրենց պաշտոններից, որոնք զբաղեցնում են 20, 30, 40 տարի շարունակ: Ու դրան հաջողությամբ նպաստում է իր աթոռին ոչ պա­կաս ամուր կառչած ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Երեկ, օրինակ, տեղի էր ունենում աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկա­նի ընտրությունը: Ու նորից դեկան է ընտրվել 38 տարի այս ֆակուլտե­տը ղեկավարած 78-ամյա Մարատ Գրիգորյանը: Սա տեղի է ունեցել բավականին զավեշտալի մի պրոցե­սի հետևանքով. Գրիգորյանը մեկ ամիս առաջ հրաժարական է տվել դեկանի պաշտոնից, որ մեկ ամիս անց, երբ հայտարարվի նոր դեկա­նի ընտրություն, նորից առաջադրի իր թեկնածությունը: Սա արվել է մի պարզ պատճառով, որպեսզի մինչև օրենքի փոփոխությունը, երբ դեկան կարող են դառնալ առավելագույնը 65 տարին լրացածները, նա ևս 5 տարով ամրագրած լինի իր պաշտոնը:

Սրան իր հրահանգներով նպաս­տել է ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն այս տարիներին մշտապես աջակցել է Գրիգորյանին՝ արգելելով երբևէ նրա դեմ որևէ թեկնածություն առաջադրել: Երեկվա ընտրություն­ներին Մարատ Գրիգորյանի միակ մրցակիցը եղել է նույն ֆակուլտե­տի պրոֆեսոր, ինքնաառաջադրված Մաքսիմ Մանասյանը, ում պայմա­նագիրը երկու ամիս առաջ Արամ Սի­մոնյանը հրաժարվել է երկարաձգել: Մանասյանը, սակայն, կեսից թողել դուրս է եկել, քանի որ գիտխորհր­դի անդամները նրան ժամանակ չեն տրամադրել՝ ներկայացնելու իր ծրագիրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել