«Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է: Նա բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողով ներկա­յացրել է տարեկան հայտարարագիրը:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետ Բալասանյանն անցած տարեվերջի դրությամբ ուներ 2.2 մլն դրամ և 12 հազար 100 դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որն ամսական կազմում է 296 հազար դրամ, և մոտ 13 հազար դրամ կենսաթոշակը: Մինչդեռ 2016 թվա­կանին պաշտոնը ստանձնելու հայտարա­րագրում գյումրեցի քաղաքապետը նշել է, որ ունի արտադրական և հասարակա­կան նշանակության մեկական շինություն, երեք հատ անհատական բնակելի տուն, մեկ հողամաս և հողին ամրակցված մեկ շինություն: 

Իսկ ահա 2012 թվականին պաշտոնը ստանձնելու ներկայացրած հայտարարագրում նշված է, որ Սամվել Բալասանյանն ունի բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 4 հատ տարածք և մեկ «Մոսկվիչ-2140» մակնիշի ավտոմեքենա:

Հավանաբար, քաղաքապետը տարիների ընթացքում վաճառել է ունեցած միակ ավտոմեքենան՝ «Մոսկվիչը»: Բալասանյանի տիկնոջ՝ Ռենատա Գևորգյանի դրամական միջոցներն անցած տարում է կազմել են 300 հազար դրամ և 1500 դոլար: Բացի այս, քաղաքապետի տիկինը նախորդ տարի եկամուտ չի ունեցել:

Նշենք, որ քաղաքապետի ներկայացրած հայտարարագրում նշված չէ գարեջրի երկու գործարանների մասին: Չէ՞ որ «Գյումրի» գարեջրի սեփականատերը քաղաքապետի ընտանիքն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել