Կարծես թե Մեգան Մարքլը շատ նուրբ ձև է գտել չեզոքացնելու իր սիրելիի նախկին ընկերուհուն. Արքայազն Հարիի նախկին ընկերուհին՝ Չելսի Դեյվին, որի հետ նա յոթ տարի հանդիպել է, այժմ նոր հարաբերություններ է կառուցում հենց Մեգանի ընկերոջ՝ հեռուստապրոդյուսեր Ջեյմս Մարշալի հետ։

Պապարացիներին հաջողվել է նկատել զույգին Լոնդոնի փողոցներով զբոսանքի ժամանակ։

Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է նորաթուխ զույգը ծանոթացել։ Ջեյմսն արդեն ամուսնացած եղել է. նրա կինը դերասանուհի Ինգրիդ Բերգմանի և ռեժիսոր Ռոբերտո Ռոսելինիի թոռնուհին է եղել։ Զույգը միասին ապրել է երեք տարի և բաժանվել 2015-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել