Showbiz.am-ը գրում է.

Դերասան Դավիթ Գրիգորյանն ու նրա կինը՝ Մանուշակը, շուտով կվայելեն ծնող լինելու բերկրանքը։ Երջանկությունը նրանց համար կրկնակի է, քանի որ ամուսինները սպասում են իրենց առաջնեկ զույգ աղջիկներին։ ShowBiz.am-ը դերասանի հետ զրուցել է իրենց զգացմունքների, ապրումների ու հույզերի մասին։ Դերասանը, զրույցի ընթացքում, պատմեց, թե ինչպես է կինն ասել իրեն այդ նորությունը, ինչպես է արձագանքել ինքն, ու թե ինչքան հուզված են եղել բոլորը՝ իմանալով զույգ փոքրիկների մասին։

-Ինչպե՞ս իմացաք հայր դառնալու հրաշալի նորությունը, ի՞նչ զգացիք և ի՞նչ ապրումներ ունեցաք, երբ հասկացաք, որ ծնող եք դառնալու։

-Խուճապի մեջ էինք։ Մանուշակս առավոտյան զանգեց ու լացակումած ասաց, որ ինքը հղի է։ Ես այնքան թեթև տարա այդ փաստը, որ կարծես վաղուց էի պլանավորել։ Կնոջս մոտ ճիշտ հակառակն էր։ Նա այլ կերպ էր պատկերացնում իրավիճակը, և իր համար հղիությունը, բնականաբար, ավելի պատասխանատու է։ Ես հանգիստ էի, նա՝ տանգապած։ Ես ինձ կատարյալ եմ զգում, կինս՝ իսկական, կատարելագույն կին։ Ավելի շքեղ զգացողություն չկա ու չի լինում։

-Ինչպե՞ս հայտնեց հղիության լուրը Մանուշակը։

-Լացելով․ ես ժպտում էի, ինքը՝ լացում։ Ասում եմ, ա՛յ բալամ, բա այդպես էլ պիտի լիներ, ուրիշ կերպ ընտանիքում չի լինում։ Հասկանում էի, իհարկե, որ կնոջ համար ամեն բան այլ է։ Կինս ֆանտաստիկ մարդ է․ ճմռթվում եմ, երբ լացում է։

-Ձեր առաջին արձագանքն ու էմոցիան ինչպիսի՞ն էր։

-Ես քնած էի, երբ զանգեց ու ասաց, որ երեխա ենք ունենալու։ Ասացի Ման, բայց կայֆա. ես երբեք երեխա չեմ ունեցել, դու երբեք հղի չես եղել։ Ոնցա՞, կայֆա՞։ Ինչպես նաև, չհավատացի։ Ես լրիվ երեխա եմ։ Ո՞վ եմ, ես, որ երեխա ունենամ։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել