Առցանց ծանոթությունների Plenty of Fish ծառայության անցկացրած հետազոտության համաձայն՝ զրուցակցի գրագետ խոսքը և զրույցը վարելու նրա ունակությունը ավելի կարևոր դեր ունեն, քան արտաքին հրապուրիչ տեսքը և նույնիսկ մտերմությունը: Հարցվածների 58%-ը հայտնել է, որ կհամաձայնի ևս մեկ ժամադրության գնալ անհաջող սեռական հարաբերությունից հետո, բայց միայն ոչ նրանց հետ, ովքեր քերականական սխալներ են թույլ տալիս խոսքի մեջ: Հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 2 000 ամերիկացիներ:

Հաճելի զրույցն ազդեցություն ունի նաև առաջին հանդիպման համար ընտրվող վայրի վրա: Հարցվածների 78%-ը նախընտրում է այցելել սրճարան և կոկտեյլ ըմպել, որպեսզի հնարավորություն ունենա զրուցելու: Նրանց կարծիքով՝ ժամադրության ընթացքում բոլորովին կարիք չկա քաղաքական թեմաներով քննարկումներ անցկացնելու: Ավելին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներին սպառնում է մնալ միայնակ, եթե նրանք նախընտրեն խոսել քաղաքականությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել