Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ՝ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորեւ ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։

1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան, իսկ 1995 թվականին՝ հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ, ռեկտորատի որոշմամբ հեռացվել եմ համալսարանից։ Որոշումն ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումագիր-դիմում գրել եւ տեղում վերականգնվել, բայց, բնականաբար, մերժել եմ այդ առաջարկը։

Ուսումնառության ընթացքում, որն, ըստ էության, անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննություններն առանց բացառության հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մտահոգությունների համար։)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել