«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Հայաստանում իշխանափոխությունը փաստացի տեղի է ունեցել, սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը որոշել է չնահանջել ու ճնշել իր ենթականերին:

Պատճառն այն է, որ այս օրերին նախարարության աշխատողների մի մասը օնլայն, իսկ մի մասն էլ ֆիզիկապես հետևում է հանրապետությունում տեղի ունեցող հանրահավաքներին: Սա Արտեմ Ասատրյանի սրտով չէ ու պահանջել է կիլոմետրերով հեռու մնալ հանրահավաքներից: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ասատրյանը նույնը հրահանգել է նախարարության մարզերի տարածքային աշխատողների հետ կապված: Երևի ոմանք որոշել են Ասատրյանի հետ չար կատակ անել ու հավաստիացնել, որ ՀՀԿ-ն մնալու է իշխանության ղեկին, իսկ ինքն էլ՝ նախարար, ուստի որոշել է բոլորին ճնշել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել