63-ամյա Շարմեն Կիվին զբոսնում էր շան հետ, երբ հանկարծ շնիկը կանգ է առնում կոյուղաջրերի անցումի մոտ և սկսում հաչել։ Կինը սկզբում չի հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն մի քանի րոպե անց, լսում է երեխայի լացի ձայն։ Անցորդների օգնությամբ նա տեղաշարժում է երկաթյա ծածկող կափարիչն ու հայտնաբերում նորածին աղջնակի։

Շնիկը բախտի բերմամբ ճիշտ ժամանակին էր զգացել վտանգը, քանի որ երեխայի վրա արդեն հավաքվում էին կարմիր մրջյուններ։ Նորածնին տեղափոխել են հիվանդանոց, ուր զբաղվում են հետազոտությամբ և առողջական վիճակի մանրամասներով, իսկ ահա ոստիկանությունը փորձում է գտնել մորը։ հերոսուհի կինը մինչ հիմա զարմանում է, երբ հիշում է, որ ինքն այդ օրը պատահաբար էր ընտրել զբոսանքի հենց այդ վայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել