Դիմիտրա Միալնը սկսել է նկարել 5 տարեկանից։ Իսկ ահա հիմա արդեն աշխարհում հայտնի ու պահանջված նկարիչներից է։ Նրա աշխատանքները ռեալիզմի ու աբստրակտի համադրություն են, նա ինքնուրույն զբաղվում է իր նկարների վաճառքով, որոնց գինն առնվազն 10,000 դոլլար է կազմում։ Նա սովորել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի նկարչական դպրոցում, որը բացել են իր նկարիչ ծնողները։ Նա համարում է, որ յուրաքանչյուր նկարիչ կարող է գումար աշխատել արվեստի միջոցով, եթե ձգտում է։ Նա նաև հայտնի է սոցկայքերում։ Նրա հետագա պլանների մեջ մտում են սեփական բիզնես ունենալը, իր աշխատանքների վաճառքը աշխարհով մեկ և գրքի հրատարակումն այն մասին, թե ինչում է ոգեշնչում գտնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել