Տեսանյութում ներկայացվում է Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը, որը տարիներ շարունակ հաջողությամբ կիրառվել է տարբեր երկրներում: Տեսանյութը (Революция под ключ/Պատրաստ հեղափոխություն) հանգամանորեն բացատրում է այսօրվա իրադարձությունների տրամաբանությունը, քայլերի հաջորդականությունը, և թե ինչի համար է այս ամենը կազմակերպել Նիկոլ Փաշինյանը՝ երկիրը տանելով դեպի իրական հաջողության կամ, գուցե, կործանման:

Փորձենք տեսանյութից առանձնացնել հիմնական թեզերը և համեմատական տանելով ապացուցել Նիկոլի՝ արտաքին աշխարհից ուղղորդված լինելը և գեոպոլիտիկ (կործանարար) նկատառումները:

Ինչպե՞ս է սկսվում շարժումը, և ի՞նչ օրակարգ պետք է այն ունենա 
  1. Յուրաքանչյուր նման հեղափոխության հիմքում ընկած է հստակ տեխնոլոգիա։
  2. Նախ՝ բոլոր նման հեղափոխություններն սկսվում են սրճարաններում փոքր խմբով մարդկանցով հավաքներից, որը սկիզբ է առել ֆրանսիական հեղափոխական ավանդույթներից։
  3. Հեղափոխական գաղափարի հիմքում անհրաժեշտ է սկզբում ցույց տալ խաղաղությունը, որի վառ սիմվոլ է հանդիսանում ձեռք բռնելը և ձեռքերը վերև բարձրացնելը (кулак - отпор - resistance․ սա ֆլեշմոբի տեսակ է, որն առաջացնում է телегеничный выплеск эмоций): Սա Ջիմ Շարպի կլասիկ մոդելն է, որը լայնորեն կիրառվել է մերձբալթյան երկրներում (հիմնականում ուղղորդված լինելով հետևյալ սիմվոլներով՝ кулак, роза, оранжевый шарф):

 

4․ Ամեն ինչ պետք է լինի ժամանակակից և ոճային՝ ներգրավելով երիտասարդությանը։

5․ Պետք է հստակ լինեն հեղափոխության սիմվոլները (զինվորական համազգեստը, ազգային հերոսի (Նիկոլի պարագայում՝ Մոնթեի) կերպարը, բռունցք կամ ձեռքերը վեր, վիրակապված ձեռք, որի հիմքում ընկած գաղափարը ներկայացված է ստորև)։

Հիմնական թեզեր Ջիմ Շարպի կողմից

Ոչ բռնի մեթոդներ և խաղաղություն, որը կարող է հաղթել զենքին և հոգեբանական, սոցիալական, տնտեսական կամ քաղաքական ցանկացած ուժի. Նիկոլի կոչերը՝ ազատություն, խաղաղություն, որի կարգախոսներն ու լոգոտիպերը վառ երևում են իրականում անհնազանդության դրսևորումների տեսքով (մեքենաներից, սափորներից և շերեփներից հնչեցրած ազդակների միջոցով)։

Կարևոր է ցույց տալ բարիություն՝ լավ կերպարի ապահովմամբ, կարեկցանքի ցուցաբերմամբ և բարեգործի կերպարով՝ հաց բաժանելով, կոչեր անելով հրապարակներում և քայլերթերում մարդկանց հետ ակտիվ շփվելով (նույն Ուկրաինայի օրինակով)։ Նույնն անում է Նիկոլը։

Կարևոր է նախապես ունենալ հստակ գործողությունների ծրագիր, թե ինչպես անել, ինչ ճանապարհներով երթ կազմակերպել, քանի կիլոմետր քայլել և ներսում կատարվող իրադարձությունների մասին մաքսիմալ տարածել թե՛ երկրի ներսում և թե՛ երկրից դուրս։ Այս հարցում Նիկոլը ևս հաջողել է։

Կարևոր է հասարակական կարծիքի մանիպուլյացիան։ Նույնականացնելով հասարակության թույլ կետերը, ինչպիսիք են, օրինակ, հասարակության աջակցության պակասը և ներկա իշխանության լեգիտիմությունը, ժողովրդի էմոցիաների վրա խաղալ և ուղղորդել մեկ գաղափարի շուրջ՝ հիմքում շեշտադրումը դնելով էմոցիոնալ հիշողության և էմոցիոնալ ինտելեկտի վրա (օրինակ՝ Լիտվայում շեշտը դրվել է պարտիզանական պատերազմի վրա, որը գալիս էր դեռևս 40-ականներից)։ Սա այն պահն է, երբ շատ արագ փոխվում է մարդկանց աշխարհընկալումը (мир ощущения – когда латыши за год были готовы поцарапать русским глаза, в то время, когда год ранее они были кровными друзьями): Նիկոլը հասարակության թույլ կետերը ևս գտել է և շատ լավ խաղում է դրանց վրա՝ հասարակության աջակցության պակասը և ներկա իշխանության լեգիտիմությունը՝ ինչու չէ, նաև հիմքում շեշտադրումը դնելով էմոցիոնալ հիշողության վրա, որը գալիս է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից:

Այս ամենին հասնելը հեշտ չէ, սակայն կարևոր է հասնել էմոցիոնալ մեծ էֆեկտի՝ պատկեր ստեղծելով, որ այդ ամենն ինքնաբուխ է իրականանում՝ շեշտադրելով (ինչպես Լատվիայի օրինակովփոքր ազգի համախմբվածությունը և վախի բացակայությունը, որի համար պետք է քարոզել կարգապահություն և գիտակցություն, թե իբր գիտենք, թե ինչ ենք անում՝ ցուցաբերելով խիզախություն՝ անկախ ամեն ինչից: Մոսկվայում նույն օրինակը փորձել են կատարել 2012 թ․-ին՝ մեծ, սպիտակ շրջանակ կազմելով։ Նիկոլը ևս կարողացել է ստեղծել (նույն իր հարյուրավոր հայտարարություններում, որ դա ինքնաբուխ հավաք է և պետք է բոլոր դեպքերում ցուցաբերել համախմբվածություն և երիտասարդության կողմից վախի կամ որևէ բան կորցնելու բացակայություն)։

Վերջին կարևոր քայլն այս ամեն ինչում հայտարարություններն են՝ «Ձեր կառավարությունն ավարտված է», «իշխանավորները փախչում են երկրից», «ժամանակն է մեզ հետ սեղան նստելու և հաշտության գալու»: Դե, Նիկոլը և իր թիմը վերջին օրերին ակտիվ սկսել են անել դա:

Բոլշևիկների ժամանակ զգայականի վրա հիմնված կարգախոսները հիմնական հաջողությունն են բերել՝ խաղաղություն, հաց և իշխանություն: Հստակ է, որ գաղափարի մարքեթինգն ավելի կարևոր է, քան հենց ինքը՝ գաղափարը, ինչպես Սերբիայում՝ «բուլդոզերներով հեղափոխությունը»։ Նիկոլի օրինակում դրանք բեռնատարներն են։

Իսկ փշալարերի վրա վնասվելը մեթոդներից մեկն է, որով փորձում են ցույց տալ դիմացինի ագրեսիան՝ միաժամանակ կոչ անելով խաղաղություն և ինչ-որ կերպ այդ պատկերն ամբողջ հեղափոխության ընթացքում թողնելով մարդկանց ենթագիտակցությունում։ Նիկոլի պարագայում դա ձեռքի վիրակապն է, որը պետք էր կապած պահել մաքսիմալ երկար:

Ստացվում է՝ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի միջոցով կարևոր է հասնել էմոցիոնալ մեծ էֆեկտի՝ պատկեր ստեղծելով, որ այդ ամենն ինքնաբուխ է կազմակերպված, մինչդեռ արտաքին աշխարհից նրան ուղղորդումը կամ հիմքում ընկած իրական նկատառումները կարող են հանգեցնել նույն Սերբիայի օրինակին, որի դեպքում այս ամենն ավարտվեց ՆԱՏՕ-ի կողմից հարվածներով, բայց այս ամեն ինչում մեղադրեցին նախկին գործող իշխանություններին։ Մեր պարագայում դա կլինի Արցախի զիջումը:

Նիկոլը լավ գիտի, որ այս մեթոդների հաջողելու դեպքում նա՝ որպես հասարակ մարդ, վերածվելու է մի դիկտատորի (ինչպես եղել է շատ երկրների օրինակով), որին մենք երբևէ տեսել ենք, սակայն այդ դիկտատուրան նա կկարողանա կիրառել միայն երկրի ներսում, իսկ դիկտատոր չդառնալու դեպքում լավագույն սցենարում նա երկիրը կարող է վերածել քաոսի, ինչպես արդեն արել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել