Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին վթարի ենթարկված 1 տարեկան Յուրի Պապովն այսօր մահացել է։ Նրա ծնողները՝ 45-ամյա Գևորգ Պապովը և 32-ամյա Տաթևիկ Սեկոյանը, ծանր վիճակում են։

«Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24-ին համարները փակած ավտոյով անասունը խփել, փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեզ համար դուրս չեկան փողոց ու պայքարեցին, որ հիմա խուժաններով ինքնահաստատվեք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գոհար Հայրապետյանը։

Ավելի վաղ այս դեպքի մասին հաղորդվել էր, և սոցիալական ցանցում տարածված տեսանյութի միջոցով փորձում էին գտնել փակ համարներով մեքենայի վարորդին, որը հարվածել էր հենց այս ընտանիքի մեքենային ու փախել դեպքի վայրից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել