«Ժամանակ»-ի հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովն անդրադարձել է այս օրերին Հայաստանում կատարվող ներքաղաքական իրադարձություններին:  «Առայժմ` վերջին երկու-երեք օրերին, Մոսկվայի արձագանքը շատ զուսպ է եղել:


Ի տարբերություն նախորդ դեպքերի` նմանատիպ իշխանափոխություններին հարևան երկրներում, այս դեպքում ոչ ոք չի ասում, թե Արևմուտքի մատը խառն է այս գործընթացին: Մոսկվայում հասկանում են, որ սա ներքին ծագում ունեցող գործընթաց է, հանրությունը հոգնել է միևնույն քաղաքա­կան գործիչներից: Իրավիճակը տհաճ է, բայց շատ բնական: Եվ այս իմաստով, ինձ թվում է, Մոսկվան ցանկություն չունի միջամտել այս իրադարձու­թյուններին և փորձել ընտրել ֆավորիտների, առավել ևս, որ Ռուսաստանը դա չի կարողա­նում անել:

 Մեր բազմամյա փորձը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանը փորձում է այդ­պես գործել, դա չի բերում ցան­կալի արդյունքի: Այստեղ ես չեմ տեսնում նման պահվածքի հետքեր:


Մոսկվայում կարծում են, որ հայ քաղաքական գործիչները ստիպված են լինել ռեալիստ­ներ: Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը, սպառ­նացող երկարաժամկետ վտանգները թույլ չեն տալիս այն աստիճանի անպատասխանատվություն, որն իրենց կարող է թույլ տալ այլ երկրների քաղաքական գործիչները: Ռուսաստանին Հայաստանում կարող են տարբեր կերպ վերա­բերվել, բայց փաստ է այն, որ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորն է»,-ասել է Լուկյանովը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել