Լուիզիանա նահանգի դպրոցներից մեկում սկանդալ է տեղի ունեցել։ Դպրոցը հատուկ պահանջներով երեխաների համար է նախատեսված, և խնդիրն առաջացել է աուտիզմ ունեցող Քեմդեն Դևիսի հետ։ Տղայի մայրը նկատել է, որ երեխան բավականին ագրեսիվ է դարձել։ Դպրոցի անձնակազամը չկարողացավ մեկնաբանել խնդիրը և անգամ չփորձեց ճշտել պատճառները։

Մայրը ձգտում էր, որ երեխան գտնվի բարենպաստ մթնոլորտում։ Նա բավականին ուրախ էր, երբ տղային ընդունեցին դպրոց, որը հայտնի էր լավ պայմաններով։ Բայց կարճ ժամանակ անց նա նկատեց, որ իր ուրախ ու զվարթ որդին դարձել է նյարդային ու ագրեսիվ։ Քանի որ ուսուցչական կազմը հրաժարվեց մեկնաբանություններից, մայրը որդու պայուսակի մեջ թաքցրեց տեսախցիկ, որի միջոցով իմացավ այնպիսի բան, որը նրան ապշահար արեց։

Ուսուցիչը տղայի վրա գոռում էր և ասում, որ սա նրա տեղը չէ, նրան կպատժի։ Իսկ զայրույթի պատճառն այն էր, որ տղան չէր գրել թելադրած բառերից մեկը։ Հաջորդ օրը մայրը տեսանյութը տարավ դպրոցական խորհուրդ, ինչը քննարկումների առարկա դարձավ։
Կինը միանգամից որդուն տարավ դպրոցից և դիմեց փաստաբաններին։ Տնօրենը ստիպված եղավ բարձրացած աղմուկի հետևանքով աշխատանքից մի քանի ուսուցչի հեռացնել, որոնց ձայները լսվում էին ձայնագրության մեջ, իսկ մի քանիսի դեմքը երևում էր տեսանյութում։

Լրատվամիջոցները դեռևս քննարկում են այս միջադեպն ու չեն կարողանում մենաբանել, թե ինչպես հատուկ պահանջներով երեխաների համար դպրոցում կարող էր նման վերաբերմունք ցուցաբերվել աուտիզմով հիվանդ աշակերտի հանդեպ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել