Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ավարտել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով քննությունը: Հայտնի է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային առաջադրվել է «անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մեղադրանք»ր: Մեղավոր ճանաչվելու դեպքում Ջիգարխանյանի նախկին կնոջը սպառնում է 200 հազար ռուբլի տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում:
 
Այժմ արդեն մեղադրյալ Ցիմբալյուկ-Ռոմանովսակայան ու իր ներկայացուցիչները կարող են ծանոթանալ իր դեմ հարուցված գործի մանրամասներին, այնուհետև գործը կփոխանցվի դատախազություն՝ մեղադրական եզրակացության հաստատման համար: Դրանից հետո գործը կփոխանցվի դատարան:
 
Իրավապահները ենթադրում են, որ մեղադրող կողմը պնդում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկատվություն է տարածել լրատվամիջոցների միջոցով՝ առանց Արմեն Ջիգարխանյանի համաձայնության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել