Կյանքում շատ բան ուրիշ ընթացք է ստանում: Շատ բան կարողանում է ուրախացնել, իսկ ամենաուրախալի փաստը կարող է լինել երեխայի ծնունդը: 

Այս ընտանիքը, իմանալով, որ երեխայի է սպասում, շատ ուրախացավ: Եվ երբ ինչ-որ մի բան այնպես չի լինում, մարդկանց մոտ խուճապ է առաջանում: Այդպիսի դեպք տեղի ունեցավ այս ընտանիքի հետ: 

Լորենն իր ամուսնու և երեխայի հետ շատ ուրախացավ այն փաստից, որ պետք է երկրորդ անգամ զգա մայրության բերկրանքը, սակայն ամիսներ անց պատահեց ամենադաժանը:

Ուրախությունը երկար չտևեց: Մի քանի ամիս անց կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: Կնոջը տեղափոխեցին հիվանդանոց, որից հետո մասնագետները հայտնաբերեցին սարսափելի մի բան:

«Ես հղիության երկրորդ ամսում էի, ու ինձ մոտ արյունահոսություն սկսվեց: Ինձ արագ տեղափոխել են հիվանդանոց և նշանակել լրացուցիչ թեստեր»:

Բժիշկներն աղջկա մոտ հայտնաբերեցին աննորմալ երևույթ: Աղջկա մոտ գրանցվել է հիվանդություն, որը զարգացել է ձվարաններում, սակայն այն բեղմնավորվել է միայն տղամարդու բջիջներից: 

Բժիշկներն ասացին, որ կնոջ մոտ կիստա է առաջանում, և պարզվեց, որ այն չարորակ է: 

«Ուռուցքը մեծանում էր իմ օրգանիզմում, և բոլորը կարծում էին, որ երեխա է զարգանում: Հղիության թեստը միշտ դրական պատասխան էր տալիս, քանի որ բոլոր ախտանիշները հղիության ախտանիշների էին նման»

Հանկարծ Լորենի մոտ սկսվեցին կծկումները: Կնոջ օրգանիզմից դուրս եկավ ինչ-որ նոր գոյացություն: 

«Բուժումից 3 ամիս անց կորցրի մազերս: Չգիտեի, թե ինչ կարող եմ սպասել հաջորդիվ: Բայց հանկարծ օրգանիզմիցս դուրս եկավ մի գոյացություն, որը նման էր 17 շաբաթական պտղի»

Բժիշկների խորհրդով՝ նրանք մոտակա ժամանակներս չպետք է երեխա պլանավորեին, սակայն նրանք չլսեցին բժիշկներին: Մեկ տարի անց պարզվեց, որ Լորենը հղի է:

Նրա խոսքերով՝ իր հղիությունը շատ լավ է անցել: Երեխան առողջ է ծնվել, և ամեն ինչ բարեհաջող է անցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել