«Ինչպես հիշում եք` նախօրեին, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ լքեցին զորամասը` միանալով ցուցարարներին։ Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ում քննարկումների ժամանակ կրկին բախվել են նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները։

Նախարարը հայտարարել է, թե պետք է խիստ մոտեցում ցուցաբերել կատարվածին, հայտարարել զինվորներին պատասխանատվության ենթարկելու մասին։ Սակայն ԶՈՒ բարձրաստիճան զինվորականները հորդորել են նախարարին, որ զորամասը լքած զինվորականների մասով զերծ մնա որևէ գնահատական տալուց, առավել ևս պատասխանատվության մասին չխոսել:

Վիգեն Սարգսյանը սակայն իր ուզածն է արել՝ խիստ հայտարարություն տարածելով։ Բայց երբ ժամեր անց իրավիճակը փոխվել է, և Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ՊՆ-ում, մեղմ ասած, իրավիճակից ելնելով` մոռացել են զորամասը լքած և ժողովրդին միացած զինվորականներին պատասխանատվության ենթարկելու մասին:

Եվ անգամ դեռ ծառայողական քննություն կամ քրեական գործ չի հարուցվել»,–գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել