Ավստրալիայում սկսել է տարածվել համաճարակ, որի արդյունքում հիվանդների մոտ մաշկի վրա առաջանում են տարատեսակ խոցեր ու վերքեր, որոնք քայքայում են մաշկը։ Մասնագետները դեռ չեն կարողանում մեկնաբանել, թե ինչպես է այն սկսվել և ինչպես է տարածվում։ Այն անվանել են «Բուրուլի խոց»։ Հիվանդների մոտ սկզբում հայտնվում է մոծակի խայթոցին նմանվող գոյացություն, և եթե այն չեն բուժում, վերքը սկսում է տարածվել։ Սովորաբար նման համաճարակներ հանդիպում են Աֆրիկայում ու շատ հազվադեպ։ Բուժումը շատ դժվար է, 13 տարեկան մի աղջնակի բուժման համար պահանջվեցին մի քանի շաբաթ և տարատեսակ վիրահատություններ։ Մասնագետները փորձում են նախ գտնել հիվանդության ծագումը և տարածվելու տարբերակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել