Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շեշտում է, որ ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է. վերջինիս գործողությունները միտված են բացառապես հասարակական կարգի ապահովմանը և հանցավորության դեմ պայքարին: Երևանի փոխոստիկանապետն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:

Վալերի Օսիպյանն անդրադարձավ նաև վերջին օրերին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնց ընթացքում ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ, ֆիզիկական ուժ ակցիաների մասնակիցների նկատմամբ: «Այն, ինչ ոստիկանությունը կատարել և կատարում է, օրենքի սահմաններում է: Անգամ ֆիզիկական ուժի կիրառումը, հատուկ միջոցների կիրառումը բխում է ոստիկանության մասին օրենքից»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել