Կայլա Ջենկինսը հայտնի բյութի բլոգեր է։ Նա ունի 643000 հետևորդ։ Նա պարբերաբար հրապարակում է իր գեղեցկության ու նորաձևության գաղտնիքները, բայց ահա կա ամուսնական մի զույգ, որը բավականին տուժել է նրա պատճառով։ Նրանք գեղեցկուհու կողմից ոչ այնքան գեղեցիկ վերաբերմունքի արժանացան։ 24-ամյա գեղեցկուհին ոչ միայն պարտք մնաց բնակարանի համար վճարվող գումարը, այլև այն թողեց սարսափելի կեղտոտ, որոշ չափով ավերված վիճակում։

Փոլ և Փոլա ամուսինները ստիպված էին դատարան դիմել՝ 10․000 դոլար պարտքն աղջկանից ստանալու համար։ Սակայն դա ևս արդյունք չտվեց։ Բայց վարձը չվճարելը դեռևս անախորժությունների սկիզբն էր։ Նրանք սարսափահար եղան, երբ ոտք դրեցին բնակարան։ Նրանց խոսքերով՝ ամբողջ բնակարանում աղբ էր, պատերի վրա կենդանիների մեզի հետքեր էին, անկողինը պատված էր դիմահարդարման քսուքներով, կահույքը կոտրատված հատվածներ ուներ։ Բայց Կայլայի փաստաբանը վստահեցնում է, որ տանտերերն իրենք են այդ ամենն արել՝ մեղադրելու և զրպարտելու համար, քանի որ աղջկա մայրը նրա գնալուց անմիջապես հետո մաքրել է բնակարանը։

Տանտերերը վսահեցնում են, որ պայմանագրում արգելված էր կենդանի պահել, սակայն Կայլան իր հետ բերել էր երեք շուն, չորս կատու, թութակներ և ծովախոզուկ։ Կայլան վստահեցնում է, որ ինքը միայն մեկ շան ձագ է բերել, իսկ տանտերը, տեսնելով կենդանուն, դեմ չի եղել։ Վնասված էին նաև գորգերը, կոտրված էր կահույքը, ինչը, տանտերերի պնդմամբ, արել են բազմաքանակ կենդանիները։ Դեռ հայտնի չէ, թե ինչով կվերջանա նրանց այս բախումը, բայց Կայլան հայտարարում է, որ դա հատուկ է արված, և նրանք ցանկանում են ամոթով թողնել ու խայտառակել իրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել