Հնդկական «Մերժվածը» հայտնի hեռուստասերիալի գլխավոր կերպարներից մեկին՝ Վիրին, մարմնավորող բոլիվուդյան աստղ Նանդիշ Սանդուն եւս անտարբեր չի մնացել Հայաստանում կատարվող իրադարձություններին: Հնդիկ դերասանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում եւ գրել.

«Իսկապես տխուր եմ տեսնել, որ նման բան է տեղի ունենում: Սա այնքան գեղեցիկ երկիր է, որտեղ ապրում են հրաշալի մարդիկ: Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ այս բռնությունն ու քաոսը: Այսքան մարդիկ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես վիրավորվում են… Խնդրում եմ, վերջ տվեք սրան: Կառավարությունը հաջողված է միայն այն դեպքում, երբ քաղաքացիներն ապահով են եւ երջանիկ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել