Ստատուսի ձևաչափով դժվար է անդրադառնալ առկա բոլոր խնդիրներին։ Ասեմ միայն, որ առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին։

Էլ չասեմ դրսից Հայաստանին և Արցախին սպառնացող բազմաթիվ գործոնների ակտիվացման մասին։ Չի կարելի մերժել քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհը, խոսել ճնշումների և վերջնագրերի լեզվով ու փակուղի տանել ամեն ինչ։

Էներգիան կարող է կա՛մ պարպվել, կա՛մ ցրվել, կա՛մ էլ վերածվել երկիրը բալանսավորող ու առաջ տանող ուժի։ Ճանապարհի ընտրությունը քաղաքական լայնախոհություն է պահանջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել