Արա Մարտիրոսյան և Սոնա երաժշտական զույգին հանդիսատեսն առաջին անգամ լսելու հնարավորություն ունեցավ երեկ: Համերգը մեկտեղել էր նրանց արվեստի երկրպագուներին: Ի տարբերություն Սոնայի, ով հաճախակի է համերգներ ունենում Երևանում, Արայի համար օրն առավել պատասխանատու էր և սպասված: Նա 14 տարվա դադարից հետո կրկին Երևանում էր՝ կարոտ այն տաքությանն ու էներգիային, որն ունակ է փոխանցելու միայն հայ հանդիսատեսը:

Հզոր էներգետիկայով երգիչներին այս անգամ միավորել էր զուգերգը, որի մասին երկար տարիներ խոսում էին, բայց այդպես էլ չէին իրագործում։ Նրանց առաջին համագործակցության արդյունքում ծնված նոր երգը հասուն սիրո մասին էր։ Ռուսալեզու երգի երաժշտության հեղինակն Արան էր, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը։ Համերգի ընթացքում արված զուգերգի պրեմիերան  բուռն ընդունեց հանդիսատեսը: Արտիստները խոստացան շուտով նաև տեսահոլովակ ներկայացնել:

Ընդհանուր առմամբ, համերգային ծրագիրը բավականին հագեցած էր․ Արան և Սոնան կատարեցին 17-ական երգ, երեկոն շարունակվեց մինչև ուշ գիշեր։ Միջոցառման մանարամասները ներկայացնում ենք  BlogNews.am-ի ֆոտոշարքում:

16 copy17 copy20 copy9 copy30 copy32 copy33 copy36 copy39 copy40 copy8 copy1 copy

Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել