Բրիտանացի քանդակագործ Ալֆի Բրեդլին աշխատում է ոչ սովորական նյութերով և ստեղծում անկրկնելի աշխատանքներ։ Նրա նոր աշխատանքը կոչվում է Knife Angel, որը ստեղծվել է հասարակությանը հիշեցնելու, որ սառը զենքի կիրառումը վտանգավոր է։ 8 մետր բարձրությամբ հզոր կերպարը ստեղծվել է 100-ից ավելի դանակների միջոցով, որոնք հավաքվել են Բրիտանիայի տարբեր անկյունների ոստիկանական բաժանմունքներից։ 

Այն բանից հետո, երբ նկարիչ-քանդակագործն ուշադրություն դարձրեց սառը զենքի միջոցով կատարվող հանցագործությունների քանակին, նա որոշեց ստեղծել արձան, որը հասարակության ուշադրությունը կգրավի այդ խնդրին։ Արդյունքում բոլոր այն դանակները, որ մարդիկ հանձնում էին ոստիկանություն կամ հայտնվել էին այնտեղ հանցագործությունների հետևանքով, փոխանցվեցին նկարչին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել