Aravot.am-ը գրում է.
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է «Առավոտ» օրաթերթի հարցերին` խոսելով արտերկրում ՀՀ դեսպանատների մոտ այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին։
Նախարարի հետ հարցուպատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
-Պարոն նախարար վերջին օրերին արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների առջև ցույցեր են կազմակերպվել: Ինչպես եք վերաբերվում նման երևույթին:
–Անշուշտ, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն էլ ունեն իրենց Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ կարծիք հայտնելու իրավունք: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ ներխուժելը, դրանց աշխատանքը խոչընդոտելը, սեփական Հայրենիքի ներկայացուցչությունները վարկաբեկելու փորձերը և դրանք առցանց ցուցադրելը կարելի է համարել հայրենասիրության դրսևորում:
Համոզված եմ, որ կարծիք արտահայտելու քաղաքակիրթ ձևեր կան:
–Պարոն նախարար, վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին անդրադառնում են նաև արտերկրում, դրանք հայտնվել են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք։
–Միջազգային կառույցներն ու մեր գործընկեր երկրները լավագույնս -տեղեկացված են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, առաջին հերթին, քանի որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումներն իրականացվել են նրանց հետ համագործակցությամբ: Այն, ինչ այս ուղղությամբ իրագործվել է հատկապես վերջին տասնամյակում՝ կասկածի տեղ չի թողնում, որ Հայաստանում հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը կայուն և անդառնալի է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։